Գասպար Կարապետեանը շնորհավորական նամակ է հղել Մասիս Մայիլյանին՝ Արցախի Արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման առիթով:

Բրյուսել, 1 հունիս 2020

Շնորհավորական ուղերձ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը շնորհավորական նամակ է հղել Մասիս Մայիլյանին՝ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման առիթով:

Շնորհավորական ուղերձում Կարապետեանը նորանոր հաջողություններ և ամենայն բարիք մաղթեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին՝ նշելով, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության միջև տարիներ ի վեր հաստատվել է համագործակցության բարձր մակարդակ, ջերմ հարաբերություններ և փոխըմբռնման բացառիկ մթնոլորտ, որի շնորհիվ հնարավոր է եղել համատեղ բազում ծրագրեր իրագործել : Կարապետեանը վստահություն հայտնեց, որ ապագայում այս համագործակցությունն առավել կամրապնդվի:

«Հավաստիացնում եմ Ձեզ, որ Եվրոպական միության տասներեք անդամ երկրներում հանձնախմբերի գործունեությունը համակարգող ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շարունակելու է իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել Արցախին և նրա ժողովրդին՝ հանուն Արցախի բարօրության և զարգացման: Շարունակելու ենք մեր աշխատանքը՝ միտված եվրոպական տարբեր երկրների և Արցախի միջև հարաբերությունների ստեղծմանը և ամրապնդմանը»,- շեշտեց Գասպար Կարապետեանը:

Post image